Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Ալեքսանդր Կոչուբաևը։
Հիշեցնենք, որ Մանթաշյանը ԱԱԾ-ի կողմից երեկ ձերբակալվել էր եւ կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։
Մանթաշյանի փաստաբանը
Civic.am-հետ զրույցում երեկ ասել էր, որ Մանթաշյանին ձերբակալել են կառավարության շենքում նախորդ տարի նոյեմբերի 10-ի հայտնի իրադարձությունների ժամանակ «դրոշ ծածանելու համար»։
Մանթաշյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգությունների մասնակցելը եւ 176-րդ հոդվածով՝ կողոպուտի մասնակցությունը։
Գեղամ Ադյան