Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հաջորդ հարձակման համար թիրախավորում են Հայաստանը, Սյունիքի մարզը. Հայ դատի գրասենյակը` Ջո Բայդենին և պետքարտուղարին
Ամերիկայի Հայ դատի գրասենյակը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինկենին` զգուշացնելով Սյունիքի մարզի վրա սպասվող հարձակման մասին: Այս մասին նշված է գրասենյակի Twitter-ի միկրոբլոգում։

«Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հաջորդ հարձակման համար թիրախավորում են Հայաստանը, Սյունիքի մարզը»,- նշել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը: