Ամուսնանալու որոշումը կայացրել են ռազմաճակատում՝ պատերազմի թեժ օրերին․ լուսանկարներ
Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարութունյանը ներկա է գտնվել ԶՈՒ զինծառայողներ, մայոր Արա Զախարյանի և լեյտենանտ Նինա Թորոսյանի պսակադրության արարողությանը։
 
Նորապսակները մասնակցել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին, ամուսնանալու որոշումը կայացրել են ռազմաճակատում՝ պատերազմի թեժ օրերին։
 
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է նորապսակ զույգին, մաղթել երջանակություն և խաղաղություն,գրված է ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջում։