ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի 66.5 կմ-ին՝ Ախթալայի կամրջի մոտ‚ տեղի է ունեցել քարաթափում։ Ճանապարհը հիմնանորոգող ընկերության աշխատանքների շնորհիվ ճանապարհը երթևեկության համար միակողմանի բացվել է։ Կատարվում են մաքրման աշխատանքներ՝ ճանապարհը երկկողմանի բացելու համար։
Վարորդներին հորդորում ենք նշված հատվածում երթևեկելիս լինել ուշադիր։