Պուտինը Մակրոնին և Շոլցին հայտնել է, որ պատրաստվում է Դոնբասի առնչությամբ հրամանագիր ստորագրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ասել է, որ մտադիր է Դոնբասի վերաբերյալ հրամանագիր ստորագրել, առաջնորդները հիասթափություն են հայտնել, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«ՌԴ նախագահն ասել է, որ մտադիր է մոտ ապագայում համապատասխան հրամանագիր ստորագրել։ Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի դաշնային կանցլերը հիասթափություն են հայտնել այս իրադարձությունների առնչությամբ։ Միևնույն ժամանակ, նրանք պատրաստակամություն են հայտնել շարունակելու շփումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Ֆրանսիան անվտանգության հարցերով խորհրդակցություն է հրավիրել՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ. հայտնում են ԶԼՄ-ները Ելիսեյան պալատին հղում անելով: