Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Ելիսեյան պալատը։
Մակրոնն ու Ալիևը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի հետևանքով առաջացած էներգետիկ խնդիրների առնչությամբ։