«Պաշտոնապես դեռ արտահերթ ընտրություններ նշանակված չեն, երբ որ կլինեն պաշտոնապես նշանակված ընտրություններ, արդեն ընթացակարգերի մասին մանրամասն տեղեկություններ կտարամադրի ԿԸՀ-ն՝ ժամկետների և գործընթացների հետ կապված»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը։ Նա հստակեցրեց, որ արտահերթ ընտրությունները նշանակելու մասին հրամանագիր դեռ չկա, որպեսզի ԿԸՀ-ն սկսի իրականացնել օրենքով սահմանաված իր գործառույթները։ Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառեց, որ հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։