2022 թվականի մարտի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 839 զանգ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 12 ելք: Որից 1 չոր խոտածածկ տարածքներում, 3-ը աղբանոցներում: Արձանագրված բոլոր դեպքերը, հրշեջ-փրկարարների հմուտ ու արագ գործողությունների շնորհիվ ժամանակին կանխվել են՝ տուժածներ չկան:
Հրդեհի մեկ դեպք գրանցվել է մարտի 12-ին ժամը 12:50-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 7 հասցեում : Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը բնակչության ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և մարել հրդեհը: Նախնական տվյալների համաձայն, Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող բնակարանում այրվել է գազի բալոնից արտահոսող գազը: