ՀՀ նախագահը նոր օգնական ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 15-ի կարգադրությամբ նախագահի օգնական է նշանակվել Արմեն Մարկոսյանը։ Այս մասին Civic.amտեղեկացավ նախագահի պաշտոնական կայքից:

Նախագահի նոր օգնականը, ինչպես պարզեցինք, մինչ այս զբաղեցնում էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնականի պաշտոնը։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ նախագահի լիազորությունները կատարած Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից ազատվել էր Մարգարիտ Ազարյանը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մայրը։