Փառուխ, Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ գյուղերը և Ասկերան քաղաքի վարչական տարածքները պարբերաբար արկակոծվել են. Արցախի ՔԿ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից հայտնում են, որ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ մարտի 7-ին, մարտի 8-ին, մարտի 9-ից մինչև մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակայքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից ազգային ատելության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով զուգորդված ահաբեկչությամբ, պայթյունի, հրկիզման, մարդկային զոհեր, գույքային վնաս պատճառելու և հասարակական անվտանգությունը խախտելու՝ բնակչությանը ահաբեկելու նպատակով, տարբեր տրամաչափի ականանետային համակարգերի գործադրմամբ Ասկերանի շրջանի Փառուխ, Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ գյուղերի և Ասկերան քաղաքի վարչական տարածքները պարբերաբար արկակոծելու, Խրամորթ գյուղի բնակիչ Սուրեն Բաղրյանին բեկորային վիրավորում պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:
Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: