Արցախում այսօր ռազմական դրություն չի մտցվել. ռեժիմը գործում է 1992 թվականից․ նախագահի խոսնակի պարզաբանումը
«Հանրապետությունում այսօր ռազմական դրություն չի մտցվել։ Ռեժիմը գործում է 1992 թվականից, այն պարբերաբար երկարացվել է վեց ամսով կամ մեկ տարով։ Իսկ 2005 թվականից ռազմական դրությունը դարձել է անժամկետ»,- պարզաբանեց Լուսինե Ավանեսյանը։

Օրենքով սահմանված կարգով նախագահը կարող է ժամանակավոր հրամաններ տալ, իրավիճակից ելնելով առաջարկություններ ներկայացնել։

Աղբյուր՝ armeniasputnik.am