Վերահաստատվել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը. Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա:

Վերահաստատվել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների հետևողական կատարման կարևորությունը։