Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Բրյուսելից, և Կառավարության այսօրվա նիստը կվարի նա։ Այս մասին տեղեկացանք Կառավարությունից։
Հիշեցնենք, որ վարչապետը Բրյուսել էր այցելել հանդիպելու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Վարչապետը նախ առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ, ապա կայացել է եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։