Մոսկվայում չեղարկվել է Հաղթանակի զորահանդեսի օդային մասը
Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթի օդային մասը եղանակային պայմանների պատճառով չի կայանա։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Օդային հատվածը եղանակի պատճառով չի կայանա»,- ասել է նա։