Բադասյանը ՀՀ նախագահին պարզաբանումներ է ներկայացրել Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթի վերաբերյալ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Քննարկվել է վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանն ուղարկված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախարարը նախագահ Սարգսյանին պարզաբանումներ է ներկայացրել օրենսդրական հիշյալ փոփոխությունների վերաբերյալ: