Միացյալ նահանգների ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի և նրան ուղեկցող պատվիրակության
այցը Թայվան ավարտվել է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ տեղեկացնելով, որ Փելոսիին տեղափոխող օդանավը կղզու վարչական կենտրոն Թայբեյի օդանավակայանը լքել է տեղի ժամանակով ժամը 18-ին։
Փելոսին շարունակում է իր ասիական շրջագայությունը՝ ուղևորվելով Հարավային Կորեա և Ճապոնիա։
Աղբյուր՝ azatutyun.am