Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նենսի Փելոսին ժամանել է Թայվան

Նենսի Փելոսին ժամանել է Թայվան
Քաղաքականություն / Աշխարհ
20:08, 02 август 2022
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանել է Թայվան. գրում է The New York Times—ը՝ նշելով, որ այն վերջին 25 տարվա ընթացքում ԱՄՆ ամենաբարձր մակարդակի պաշտոնյայի այցն է, և որը հնարավոր է լարված դիմակայություն ստեղծի Չինաստանի հետ՝ ընդհուպ մինչև ագրեսիվ ռազմական դիրքորոշման հանգեցնելով:

Ուղևորությունը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի Չինաստանի կտրուկ արձագանքին: Չինաստանը բազմիցս զգուշացրել է տիկին Փելոսիին չայցելել Թայվան, իսկ Միացյալ Նահանգներն էլ իր հերթին Պեկինին զգուշացրել է պահը ճգնաժամի չվերածել։

Իր ժամանումից անմիջապես հետո հրապարակված հայտարարության մեջ տիկին Փելոսին ասել է, որ այցը նշան է «Թայվանի կենսունակ ժողովրդավարությանն աջակցելու Ամերիկայի անսասան հանձնառությանը»:

Նենսի Փելոսիի ժամանումից անմիջապես հետո Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ուղևորությունը: «Այցը խաթարում է Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, լրջորեն խարխլում է չին-ամերիկյան հարաբերությունների քաղաքական հիմքը և սխալ ազդանշան է ուղարկում «Թայվանի անկախության» անջատողական ուժերին»,- ասված է հայտարարության մեջ։


Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի