Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը այս պահին չի տեսնում Ուկրաինայում պատերազմը «քաղաքական-դիվանագիտական ճանապարհով» դադարեցնելու հնարավորություն։ «Այս պահին նման հեռանկարներ չեն դիտարկվում»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
ՇՀԿ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, սակայն Կիևում այդ տարբերակը չեն դիտարկում և պատրաստվում են հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։ Սրան ռուսական պետության ղեկավարը պատասխանել է «դրոշը ձեռքին»։