ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ այն պատգամավորները, որոնք համապատասխանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի մոբիլիզացիայի պահանջներին, պետք է մասնակցեն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը։ Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում։
«Պատգամավորները որևէ զրահ չունեն»,- նշել է նա:
«Հատուկ ռազմական գործողության սկզբից Դոնբասում են գտնվում Ադամ Դելիմխանովը՝ ղեկավարելով Չեչնիայի Հանրապետության կամավորներին, Դմիտրի Սաբլինը, Վիկտոր Վոդոլացկին, Ահմեդ Դոգաևը»,- գրել է Վոլոդինը։