Վայրագությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը միանշանակ չի դատապարտել Ալիևին. Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը «Թվիթերի» իր էջում երեկ գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ՝ միաժամանակ նշելով, որ հայերի հետ միասին սգում է հայ զոհված ու սպանված զինծառայողների մահը:

«Այսօր՝ Հայաստանի անկախության օրը, մենք սգում ենք անցյալ շաբաթ ադրբեջանական ուժերի կողմից սպանված հայ զինվորների մահը և արդարություն ենք փնտրում տեղահանվածների և ահաբեկվածների համար։ 

Այդ վայրագությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը միանշանակ չի դատապարտել Ալիևին։ ԱՄՆ-ը պետք է առաջնորդի այդ ճանապարհը»,- գրել է Ադամ Շիֆֆը։