Ճապոնիայի իշխանությունները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը՝ Ուկրաինայում իրավիճակի պատճառով։ Նոր սահմանափակումների տակ են հայտնվել 21 կազմակերպություններ, որոնք կապված են պաշտպանական արդյունաբերության հետ։ Տոկիոն արգելք է սահմանել այնպիսի ապրանքների մատակարարման վրա, որոնք առնչություն ունեն քիմիական զենքի արտադրության հետ։ Այս մասին տեղեկացրել է պետության էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը։ Այսպես, պատժամիջոցների տակ են հայտնվել «Մոսէլեկտրոնպրոյեկտ» ԲԲԸ-ն, «Էտալոն» գիտաարտադրական միավորումը, «Էներգիա» ԲԲԸ-ն, «Կուրչատովի ինստիտուտ» Ազգային գիտահետազոտական կենտրոնի Ա. Ի. Ալիխանովի անվան տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտը: Նոր պատժամիջոցներն ուժի մեջ մտնեն հոկտեմբերի 3-ից: