Մոսկվան Կիևին է մեղադրում երկու ռազմական օդանավակայաններում պայթյունների համար
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ուկրաինային է մեղադրում ռազմական երկու օդանավակայաններում պայթյունների համար:

Ըստ նախարարության՝ օդանավակայանների վրա անօդաչու թռչող սարքեր են գրոհել, դրանք հակաօդային պաշտպանության միջոցները որսացել են, սակայն անօդաչուի բեկորներից մահացու վիրավորում են ստացել երեք զինծառայողներ, վնասվել է երկու ինքնաթիռ:

Երեկ երեկոյան պայթյուններ էին տեղի ունեցել Ռուսաստանի խորը թիկունքում գտնվող ռազմական օդանավակայաններում։

azatutyun.am