Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այսօրվա բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կքննարկի «ռազմական հարցեր»։
Պեսկովը նաև մեկնաբանել է հայտարարություններն առ այն, թե Պուտինը եկել է Մինսկ՝ համոզելու Լուկաշենկոյին բելառուսական բանակը ներգրավելու պատերազմի մեջ։
«Դրանք հիմար և անհիմն ենթադրություններ են»,- ասել է նա։
Այսօր Պուտինը մեկնել է Բելառուսի մայրաքաղաք, որտեղ բանակցություններ կվարի Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Ռուսաստանի ղեկավարից բացի, Մինսկ են ժամանել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և արտգործնախարար Սերգեյ Լավրովը։