Գեղարքունիքի մարզում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ներքին Գետաշեն գյուղի վարչական տարածքում Opel և ՎԱԶ 21072 մակնիշի ավտոմեքենաների բախվելուց առաջացած հրդեհի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի: Հրշեջները մարել են ավտոմեքենաներում առաջացած հրդեհը, որից հետո նրանց միջից հայտնաբերել են 6 մոխրացած դիեր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 16։21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն-Մարտունի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։