Հուլիսի 1-ից ռազմաուսումնական համալսարան ընդունված զինծառայողները ուսումն ավարտելուց հետո ստանում են լեյտենանտի կոչում և անհատույց 3 սենյականոց բնակարան Երևանում
ԱԺ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան կատարած յուրաքանչյուր այց ավելի է ամրապնդում մեր այն դիտարկումը, որ համալսարանը կրել է որակական փոփոխություններ, և շատ շուտով հանրությունը կընկալի այն որպես հանրապետության լավագույն բուհերից մեկը։
Հանրակրթական և մասնագիտական գիտելիքների, հմտությունների, ֆիզիկական հատուկ պատրաստության մատուցման որակն արագ տեմպերով հասնում է միջազգային չափորոշիչներին։
Հիշեցնեմ, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական համալսարան ընդունված զինծառայողները, կնքելով համապատասխան պայմանագիր, ուսումն ավարտելուց անմիջապես հետո ստանում են լեյտենանտի կոչում և անհատույց երեք սենյականոց բնակարան Երևան քաղաքում։