Արվեստի և սպորտդպրոցների ուսուցիչների համար կլինի ֆիքսված հավելավճար՝ կախված նաև ատեստավորման արդյունքներից. Փաշինյան
«Ի սկզբանե մենք խնդիր էինք դնում արվեստի և սպորտդպրոցների ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկելու: Իրագործման փուլում մենք բախվեցինք այն խնդրի հետ, որ դրույքաչափերը ֆիքսված չեն, որովհհետև հաստատությունները համայնքային նշանակության են, և համայնքները, ելնելով իրեց բյուջեներից, տարբեր աշխատավարձեր են նշանակել: Հետևաբար զուտ մեխանիկորեն կրկնապատկելը այդ խզումներն ավելի կմեծացներ, իսկ մենք խնդիր ունենք կրթության հասանելիությունը համահարթ դարձնել: Հետևաբար մենք խնդիրը վերաձևակերպել ենք. ուղղակի ֆիքսված հավելավճար կլինի՝ կախված նաև ատեստավորման արդյունքներից»,- այսօր՝ հունվարի 12-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ընտրվում են ոլորտի ամենաշատ մասնագիտություն ունեցող ուղղությունները: