Պատրաստ եմ ևս 70 անգամ շնորհակալություն հայտնել ՀՀ բոլոր պարտաճանաչ հարկ վճարողներին. վարչապետ
«Մեր բիզնես միջավայրը ավելի շատ կերակրող մայրիկի է նման, քան կթու կովի. եկեք կոռեկտ արտահայտվենք»,- այսօր՝ հունվարի 12-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն արտահայտությանը, թե բիզնես միջավայրը այն կթու կովն է, որը մեզ կաթ է տալիս:

Վարչապետի խոսքով՝ գործարար միջավայրի նկատմամբ պետք է շատ հոգատար լինել. «Վերջին 1 ամսում 6-7 անգամ շնորհակալություն եմ հայտնել ՀՀ բոլոր պարտաճանաչ հարկ վճարողներին և պատրաստ եմ ևս 70 անգամ հայտնել, որպեսզի մեր պարտքեր-ՀՆԱ ցուցանիշը գնալով ավելի ու ավելի լավանա»: