Ադրբեջանցի ընդդիմադիրները հացադուլ են հայտարարել

Ադրբեջանական ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» և «Մուսավաթ» կուսակցությունների անդամները միացել են կալանավորված քաղաքական գործիչ Թոֆիգ Յաղուբլուի հացադուլին։

Ինչպես հաղորդում է Meydan.tv գործակալությունը, նրանք պահանջում են կատարել Յաղուբլուի պահանջները, որը առողջական վիճակի պատճառով գտնվում է բուժհաստատությունում։

Ավելի վաղ հաղորդվել է, որ հարազատներին, մասնավորապես, դստերը՝ Նիգյարին, թույլ չեն տալիս տեսակցել Յաղուբլիին։