Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Արման Բաբաջանյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղհայց է ներկայացրել «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի դեմ՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջով։  

Այս մասին civic.am-ը տեղեկացավ datalex տեղեկատվական համակարգից։ Հայցադիմումը ստացվել է ս․թ․ հունվարի 5-ին։  

Գործով դատավոր է Հայարփի Զարգարյանը։

Մեր տեղեկություններով՝ Քոչարյանի հայցադիմումի հիմքում Ա․Բաբաջանյանի հրապարակային հայտարարություններն են այն մասին, թե Քոչարյան ընտանիքը ահռելի  կապիտալ  ունի  ԱՄՆ-ում։