«Նախագահը այս առումով որևէ հայտարարություն չի արել». Պեսկովը՝ 2024 թվականի ընտրություններին Պուտինի մասնակցության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա վարչակազմը զբաղված են ընթացիկ գործերով, պետության ղեկավարի ընտրարշավը դեռ չի սկսվել, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ վաղ է, ընտրարշավը դեռ չի սկսվել։ Կրեմլում շատ ընթացիկ գործեր կան, նախագահն ունի շատ ակտիվ գրաֆիկ և հագեցած օրակարգ»,- ասել է նա։ 

Պատասխանելով հարցին՝  որոշե՞լ է արդյոք Պուտինը առաջադրվել 2024 թվականի ընտրություններին, Պեսկովն ասել է. «Նախագահը այս առումով որևէ հայտարարություն չի արել, առայժմ աշխատանքը շարունակվում է իր սովորական աշխատանքային գրաֆիկի շրջանակներում»։

 Կրեմլի ներկայացուցիչը չի մեկնաբանել նախկին վարչապետ և Հաշվիչ պալատի նախկին նախագահ Սերգեյ Ստեպաշինի խոսքերն այն մասին, որ պետության ղեկավարը պետք է գնա նախագահական հաջորդ ժամկետի։