Ռուսաստանի Դաշնությանը հայտնի է, որ Արևմուտքը ներգրավված է ռուսական օդանավակայանների վրա հարձակման փորձերում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղված ամենամյա ուղերձում։
Պուտինը աբսուրդի թատրոն է անվանել ՆԱՏՕ-ի պահանջները՝ Ռուսաստանի Դաշնության ռազմավարական օբյեկտները վերադարձնել դաշինքի տեսչական ստուգումներին Ռազմավարական հարձակողական սպառազինության մասին պայմանագրի շրջանակներում:
Անօդաչուները, որոնք գրոհել են Ռուսաստանի Դաշնության օդանավակայանները, հագեցվել են ՆԱՏՕ-ի հրահանգիչների օգնությամբ, նշել է ՌԴ նախագահը: «Ռազմավարական հարձակողական սպառազինության մասին պայմանագիրը ստորագրվել է այն ժամանակ, երբ Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ն միմյանց հակառակորդներ չէին համարում, բայց ամեն ինչ մնացել է անցյալում»,- ասել է նա։
«Ռուսաստանի Դաշնությունը դադարեցնում է իր մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինության մասին պայմանագրին: Կրկնում եմ՝ դադարեցնում է մասնակցությունը, դուրս չի գալիս պայմանագրից»,- ընդգծել է Պուտինը և հավելել, որ այդ պայմանագրին վերադառնալու համար Ռուսաստանը պետք է հասկանա, թե ինչպես է հաշվի առնվելու ՆԱՏՕ-ի միասնական հարվածային զինանոցը։
Նշենք, որ դա սպառազինության ասպարեզում միջուկային երկու հսկաների միջև ուժի մեջ մնացած վերջին փաստաթուղթն էր, քանի որ 2019 թվականին կողմերն ի պաշտոնե հրաժարվել են փոքր և միջին հեռահարության հրթիռների պայմանագրից: