Մոսկվայի կենտրոնում՝ ՄԿՄ հյուրանոցում, հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:
«Հիվանդանոցում մի կին է մահացել, զոհերի թիվը հասել է 7-ի: Տուժել է 9 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ավելի վաղ փրկարարները հայտնել էին 6 զոհի և 9 տուժածի մասին:
Ավելի վաղ արտակարգ ծառայությունները հայտնել էին, որ հրդեհը տեղի է ունեցել Մոսկվայի Մեժդունարոդնայա փողոցում։ Հրկիզվել է շենքը, որտեղ գտնվում է ՄԿՄ հյուրանոցը:
Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է 16-հարկանի շենքի 5-րդ հարկում: Հրդեհն արդեն հանգցրել են: