Ռուսաստանի ՊՆ Սու-25 ինքնաթիռը կործանվել է Բելգորոդի մարզում. օդաչուն զոհվել է
Ռուսաստանի պաշտպանության նախարարության Սու-25 ինքնաթիռը կործանվել է Բելգորոդի մարզի Վալույսկի շրջանում, իր Telegram-ալիքում հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ 

«Վալույսկի քաղաքային շրջանում ՊՆ ինքնաթիռ է կործանվել: Այժմ տեղում աշխատում են քննչական խումբը և ԱԻՆ-ի աշխատակիցները»,- գրել է նա։

Գլադկովի խոսքով՝ տեղի ունեցածի պատճառները պարզվում են, իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ օդաչուն զոհվել է: