Քաղաքացիակենտրոն լրատվություն
Եվրամիության
քաղաքական հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով կոմիտեն
հաստատել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության նոր հատուկ ներկայացուցչի
թեկնածությունը։
ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում կնշանակվի Մագդալենա Գրոնոն՝ այս պաշտոնում փոխարինելով Տոյվո Կլաարին։ Նրա թեկնածությունը պաշտոնապես կհաստատի ԵՄ խորհուրդը մոտ ապագայում։
Տոյվո Կլաարը Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցրել է 2017 թվականի նոյեմբերի 13-ից։