Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության
գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը բարձր է գնահատել հուլիսի 22-ին ԵՄ ԱԳ նախարարների
խորհրդի ընդունած որոշումը՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցերի շուրջ երկխոսություն
սկսելու և Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից երկրին 10 մլն եվրո հատկացնելու
մասին։
Այս մասին Բորելը հայտարարել է մամուլի ասուլիսում։
«Եվրամիության խորհուրդը երկու կարևոր որոշում է ընդունել, որոնք կնպաստեն Հայաստանի հետ գործընկերության հետագա զարգացմանը: Առաջին անգամ մենք որոշել ենք 10 միլիոն եվրոյի չափով աջակցություն տրամադրել Հայաստանին Խաղաղության եվրոպական գործիքակազմի շրջանակներում։
Ավելին՝ մենք կանաչ լույս վառեցինք Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։
Ուրախ եմ, որ մենք կարողացանք Հայաստանի համար ընդունել երկու երկար սպասված որոշումներ, որոնք կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում լարված իրավիճակը»,- ասել է Բորելը։