ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ին Վրաստանի հնարավոր անդամակցության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ին Վրաստանի հնարավոր անդամակցության հարցը։ Պատասխանելով NEWS.ru-ի հարցին՝ Զախարովան նշել է, որ Վրաստանն իրավունք ունի ինքնուրույն որոշելու՝ միանա՞լ արդյոք որևէ միավորման, այնուամենայնիվ, հայտարարությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) երկրին իբր հրավիրելու և պետական հեղաշրջման դեպքում օգնության մասին չեն առնչվում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը:


«Դա չի վերաբերում Ռուսաստանի պաշտոնական կարծիքին։ Սակայն ես նշում եմ, որ դա յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է՝ ազգային շահերից ելնելով միանալ ինչ-որ միջազգային կազմակերպությունների կամ կառույցների, ապահովել իր անվտանգությունը՝ դիմելով այդ կազմակերպությունների հնարավորություններին»,- ասել է Զախարովան, հաղորդում է SOVA-ն։