Այսօր Փարիզում մեկնարկում է XXXIII ամառային Օլիմպիական խաղերը

Այսօր Փարիզում մեկնարկում է XXXIII ամառային Օլիմպիական խաղերը։ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը բացման արարողության հեռարձակումը կսկսի Երևանի ժամանակով 21:30-ին։


Խաղերի պատմության մեջ առաջին անգամ միջոցառումը տեղի կունենա մարզադաշտի սահմաններից դուրս՝ Սենա գետի շուրջը։ Շքերթի ընթացքում Սենայով կշարժվեն գրեթե 100 նավակներ՝ 10.500 մարզիկներով։ Տախտակամածներին տեղադրված տեսախցիկները հանդիսատեսին թույլ կտան մոտիկից տեսնել մարզիկներին և հետևել նրանց հույզերին: Մարզիկները լողալու են Աուստերլիցի կամրջից մինչև Տրոկադերո՝ Էյֆելյան աշտարակի դիմաց գտնվող էքսպլանադը, որտեղ տեղի կունենան արարողակարգային միջոցառումներ և պաշտոնապես կհայտարարվի «Խաղեր-2024»-ի բացումը: Ամբողջ ուղու երկայնքով կտեղադրվեն նկարներ և էկրաններ՝ հեռարձակումներով։



Արարողությանը կմասնակցեն 120 պետությունների ղեկավարներ, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես կգա հանդիսավոր ելույթով։