ԵՄ-ն Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել

ԵՄ խորհուրդը Մագդալենա Գրոնոյին նշանակել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ:


Գրոնոն այդ պաշտոնում փոխարինելու է Տոյվո Կլաարին, որի պաշտոնավարման ժամկետը, որը տևել է ավելի քան 6 տարի, ավարտվում է օգոստոսի 31-ին: Գրոնոն իր պարտականությունները կստանձնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ին՝ նախնական 12 ամիս ժամկետով։


Նախկինում Գրոնոն եղել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդականը։