Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հեյլի Բիբերը մոտենում է իր հղիության ավարտին: Երկուշաբթի օրը նրա ամուսինը ՝ Ջասթին Բիբերը, ինստագրամում կիսվել է մի գեղեցիկ ռիլով, որտեղ գրկում է կնոջը:

Rhode ապրանքանիշի 27-ամյա հիմնադիրը կրում էր թափանցիկ զգեստ՝ (1730 դոլար արժողությամբ) դեկոլտեով։

Հեյլին, ով մայիսին հայտարարեց իր հղիության մասին, իր տեսքը ամբողջացրել էր ադամանդե "B" կախազարդով, արևային ակնոցով և Mega ապրանքանիշի ոսկե ականջօղերով (164 դոլար արժողությամբ), որը ստեղծել է իր ոճաբան Դանի Միշելը:

Ինչ վերաբերում է Ջասթինին, ապա նա կրում է նեոնային կանաչ գլխարկ, լայն սպիտակ շապիկ և Louis Vuitton-ի կոշիկներ (2520 դոլար) ։