Նախընտրական թանկացումնե՞ր․ ՏՄՊՊՀ-ն չի ուսումնասիրել առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումների պատճառները
Չնայած արդեն տևական ժամանակ է՝ Հայաստանում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների թանկացումներ են, և մամուլը պարբերաբար գրում է դրա մասին, իսկ վերջին օրերին այդ թանկացումները ամենօրյա են դարձել, ՏՄՊՊՀ-ն դեռ տեղյակ չէ դրանցից և վարույթներ չի հարուցել՝ ճշտելու որքանով են հիմնավոր թանկացումները։ Այս մասին մեր հարցմանն ի պատասխան ասացին ՏՄՊՊՀ լրատվական բաժնից։ 

Նշենք, որ մասնավորապես թանկացել են քացրեղենը, ձեթը, կարագը և մի շարք այլ ապրանքներ։  Անգամ իրենք՝ վաճառողներն  են ահազանգում, որ օր օրի ապրանքները թանկանում են։   

Երեկ մեր թղթակիցը «Նոր Զովք» սուպարմարկետում  ներկա է եղել հաճախորդներից մեկի վրդովմունքին, որն դժգոհել է, թե ընտրություններին ընդառաջ թանկացնում են՝ իշխանության դեմ դժգոհություն գրգռելու ու Քոչարյանին բերելու համար։