Մոսկվան չի նախատեսում օգնություն խնդրել ՀԱՊԿ գործընկերներից․ Զատուլին

Մոսկվան չի նախատեսում օգնություն խնդրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերներից Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի հարձակումից հետո։ Այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։