Կիևը մտադիր չէ իրեն պահել Կուրսկի մարզից գրավված հատվածները. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինան մտադիր չէ իրեն պահել Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզի հատվածները, որոնք գրավել են Ուկրաինայի զինված ուժերը, հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխին։ Դիվանագիտական ​​գերատեսչության ներկայացուցչի հայտարարությունը հրապարակել է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։


Տիխիի խոսքով՝ Կուրսկի մարզում Ուկրաինայի ռազմական գործողությունը «օգնում է ռազմաճակատին» և բարդացնում Ռուսաստանի ռազմական լոգիստիկան։ «Դա թույլ չի տալիս Ռուսաստանին լրացուցիչ ստորաբաժանումներ տեղափոխել Դոնբաս և բարդացնում է նրա ռազմական լոգիստիկան։ Ուկրաինայի զինված ուժերի թիրախը միայն ռազմական օբյեկտներն են ու զինվորական կոնտինգենտը»,- ասել է ուկրաինացի դիվանագետը։


Տիխին հայտարարել է, որ Կիևի գործողությունները ներկայացնում են «քաղաքակիրթ եվրոպական ռազմական ուժ»: Նա նշել է, որ ուկրաինական կողմը հավատարիմ է միջազգային մարդասիրական իրավունքին։