Հակակոռուպցիոն դատարանը որոշել
էր նախապես «փչացնել» սրբազան շարժման առաջնորդ Բագրատ (Վազգեն) Գալստանյանի «տոնն» ու երեկ՝ սեպտեմբերի 2-ին, նախնական դատական նիստ
էր նշանակել Դատախազության բերած հայցով։ Խոսքը
Տավուշի թեմի առաջնորդին պատկանող՝ Տավուշի Բերդ համայնքում գտնվող անշարժ գույքի մասին է, որի վերաբերյալ նախորդիվ։ Այս գործով Վ. Գալստանյանը
երրորդ անձ է։
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի
պաշտպանության վարչության, 2023-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն
դատարան՝ ընդդեմ Արտյոմ Գևորգի Սմբատյանի, երրորդ անձինք՝ Կադաստրի կոմիտե, Պաշտպանության
նախարարություն, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ (ինքնուրույն պահանջ չներկայացնող) առուվաճառքի
պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին։
Պաշտպանության նախարարության և Արտյոմ Սմբատյանի միջև, ըստ հայցի, 2014-ի հուլիսին կնքվել է առուվաճառքի պայմանագիր,
և վերջինիս անվամբ տեղի է ունեցել սեփականության իրավունքի պետական գրանցում։
Արտյոմ Սմբատյանն էլ գույքը հետագայում վաճառել է Վազգեն Գալստանյանին, առուվաճառքի
պայմանագիրը կնքվել է 2017-ի հուլիսին։ Դատարանն այս տարվա ապրիլի 23-ի
որոշմամբ բավարարել է հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝ թույլատրել
է վերջինիս կողմից 22.04.2024թ. միջնորդությամբ ներկայացված հայցի առարկայի փոփոխությունը,
պահանջը լրացնելու եղանակով՝ քննության առարկա դարձնելով հետևյալ պահանջները՝ «անվավեր
ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարության և Արտյոմ Սմբատյանի միջև 2014 թ. հուլիսի
24-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը, և որպես անվավերության հետևանք՝ անվավեր ճանաչել
Արտյոմ Սմբատյանի անվամբ 2014թ. օգոստոսի 4-ի սեփականության իրավունքի պետական
գրանցումը, ինչպես նաև 2017թ. հուլիսի 17-ին Արտյոմ Սմբատյանի և Վազգեն Գալստանյանի
միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Վազգեն Գալստանյանի անվամբ
2017թ. հուլիսի 26-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը»:
Դատական նիստի օրը, փաստորեն,
համընկել է ԼՂՀ անկախության օրվա հռչակման օրվա հետ, իսկ Գալստանյանը, ինչպես հայտնի
է, երեկ, օրվա խորհրդի բերումով շատ «խառն»
էր ու «ֆուլ» գրաֆիկով էր աշխատում։ Մասնավորապես
դատական նիստի նախանշված ժամին (15։00) գտնվում
էր ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում, ԼՂՀ լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել
Շահրամանյանի հետ հանդիպմանը։
Նշենք, որ դատական նիստի ժամանակի
և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք
չէ գործի քննության համար։ Նկատենք, որ Գալստանյանը դատական գործերով ոչ միայն «երրորդ անձի» կարգավիճակում
է հանդես գալիս, այլև հայցվորի՝ դատի է տվել ՔՊ-ին և civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանին։ Առաջիկայում էլ՝
սեպտեմբերի 6-ին, այս գործով դատական նիստն
է։