ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել՝ կապված Պոլտավայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը։
«Ես խստորեն դատապարտում եմ այս սարսափելի
հարձակումը,- հայտարարել է Բայդենը։- Այս հարձակումը ողբերգական հիշեցումն է առ
այն, որ Պուտինը շարունակում է ազատ ժողովրդի կամքը կոտրելու իր նողկալի փորձերը»։
Բայդենը հավելել է, որ Միացյալ Նահանգները հետագայում
ևս կկանգնի Ուկրաինայի կողքին և նրան կտրամադրի ռազմական օգնություն, այդ թվում՝
հակաօդային պաշտպանության համակարգեր։
Երեքշաբթի առավոտյան ռուսական բանակը հրթիռային
հարված է հասցրել Պոլտավայում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի ուսումնական
կենտրոնին, մասամբ ավերվել է Կապի ինստիտուտի շենքերից մեկը։ Իսկ այսօր արդեն
առավոտից հրթիռակոծվել է Լվովը, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: