«Մենք կիսում ենք ԵԱՀԿ դիտորդական
առաքելության դիտարկումներն ու մտահոգությունները ժողովրդավարական ինստիտուտների և
մարդու իրավունքների վերաբերյալ՝ կապված սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայացած
խորհրդարանական ընտրությունների հետ»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի
պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ ի պատասխան այն դիտարկման, որ Ադրբեջանում
սեպտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունները մեծապես քննադատվել են
միջազգային դիտորդների կողմից, իսկ ընդդիմությունն էլ բոյկոտել է դրանք:
Միլլերի խոսքով՝ ԱՄՆ-ն Ադրբեջանին կրկին կոչ
է անում «կատարել ԵԱՀԿ նախկին
հանձնարարականները, ինչպես նաև նրանք, որոնք, ինչպես մենք հասկանում ենք,
կընդունվեն մոտ ապագայում, և ապահովել ժողովրդի հիմնարար ազատությունների
իրականացումը Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան»։