Բայդենի որդին ընդունել է մեղքը. Հարկերից խուսափելու համար նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի որդին՝ 54-ամյա Հանթեր Բայդենը, իրեն մեղավոր է ճանաչել հարկերից խուսափելու և կեղծ հարկային հայտարարագիր ներկայացնելու համար, հայտնում է NBC News-ը։


Սեպտեմբերի 5-ին Լոս Անջելեսում կայացած դատական ​​նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ Բայդեն կրտսերն ընդունել է մեղքը բոլոր ինը կետերով՝ հարկերից խուսափելու գործում: Դատարանը դատավճռի օր է նշանակել դեկտեմբերի 16-ը։  


Բայդենի փաստաբան Էբբե Լոուելը հայտարարել է, որ իր որոշմամբ «Հանթերն առաջին տեղում է դրել իր ընտանիքը»։ Փաստաբանը նշել է, որ մեղքի ընդունումը թույլ է տվել Բայդենին խուսափել «ցուցադրական» ​​դատավարությունից։


Հանթեր Բայդենը չի շփվել լրագրողների հետ, բայց հրապարակել է հայտարարություն, որում մեղադրել է դատախազներին այն բանում, որ նրանք «կենտրոնացած են եղել ոչ թե արդարադատության վրա, այլ այն բանի վրա, որ նվաստացնեն իմ մարդկային արժանապատվությունը թմրամիջոցներից կախվածության ժամանակ իմ կատարած գործողությունների համար»: «Ես չեմ պատրաստվում իմ ընտանիքն ավելի մեծ ցավի ենթարկել, ավելի շատ ներխուժեն անձնական կյանք և ավելի անհարկի ապիկարություն»,- ասել է նա:


ԱՄՆ արդարադատության նախարարությունը մամուլի հաղորդագրության մեջ նշել է, որ «Հանթեր Բայդենին սպառնում է առավելագույնը 17 տարվա ազատազրկում»։