ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով
համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը չի որոշում, թե ով կլինի ԱՄՆ հաջորդ նախագահը, այլ ամերիկացիները։
Նա այսպես է արձագանքել ՌԴ նախագահի
հրապարակային քննարկումներին ԱՄՆ նախագահի այս կամ այն թեկնածուի նկատմամբ իր «հակվածության» մասին։
Սեպտեմբերի 5-ին ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումում՝ Պուտինը շոշափել է ԱՄՆ նախագահական ընտրությունների թեման։ «Մեր ֆավորիտը,
եթե կարելի է այսպես ասել, պարոն Բայդենն էր։ Նրան հեռացրին ընտրապայքարից, բայց նա
խորհուրդ տվեց աջակցել տիկին Հարիսին: Եվ մենք այդպես էլ կանենք, կաջակցենք
նրան»,- ասել է Պուտինը։
Քիրբիին խնդրել են մեկնաբանել սա, ինչին ի պատասխան նա
ասել է. «Նա չպետք է
նախապատվություն տա այսպես թե այնպես: Միակ ժողովուրդը, որ պետք է որոշի, թե ով է լինելու Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը,
ամերիկյան ժողովուրդն է»:
Նա հավելել է,
որ Վաշինգտոնը «շատ երախտապարտ կլիներ, եթե Պուտինը դադարեր խոսել ԱՄՆ ընտրությունների մասին»։