Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նոր նախարար Անդրեյ Սիբիգայի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Նրանք քննարկել են ապագա երկկողմ շփումները դիվանագիտական մակարդակով», – ասվում է գրավոր հայտարարության մեջ։
Բլինքենը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը կշարունակի օգնություն ցուցաբերել Կիևին ռազմական, տնտեսական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև Ուկրաինայի տնտեսության վերականգնման հարցում։
Սեպտեմբերի 5-ին Գերագույն Ռադան հավանություն տվեց միանգամից ինը նոր նախարարների նշանակմանը: Անդրեյ Սիբիգան, ով նախկինում աշխատել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմում, արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում փոխարինում է Դմիտրի Կուլեբային։