Պուտինը մոտ ժամանակներս չի լքի երկիրը. Պեսկովը պարզաբանում է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկայում օտարերկրյա ուղեւորություններ չի նախատեսում, ՏԱՍՍ-ին տեղեկացրել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Ոչ, առաջիկայում չի նախատեսում»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։


Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ առայժմ տեղեկություն չկա, թե երբ կարող է տեղի ունենալ հաջորդ օտարերկրյա ուղեւորությունը։