ՀԱՊԿ-ում «հասկացել են» անօդաչուների կարևորությունը․ հատուկ ուշադրություն կդարձնեն

Ղրղզստանում անցկացվող «Փոխգործակցություն-2024» զորավարժություններում պետք է հատուկ ուշադրություն դարձնել անօդաչուներին եւ դրանց դեմ պայքարին, շաբաթ օրը տեղեկացրել է ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը:



«Ներկայում իրադրությունն աշխարհում բնութագրվում է ռազմավարական անկայունությամբ, պահպանվում է տարածաշրջանային հակամարտությունների սրությունը։ Կենտրոնաասիական տարածաշրջանում բարձր մակարդակով պահպանվում են ռիսկերն ու մարտահրավերները՝ կապված միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, զենքի, թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի անօրինական տարածման հետ»,- հայտնել է շտաբի պետը զորավարժությունների բացման արարողության ժամանակ։


Նրա խոսքով՝ զորավարժությունների հիմնական նպատակը կառավարման մարմինների պատրատվածության, ուժերի ձեւավորման եւ հավաքական անվտանգության համակարգի միջոցների ապահովումն է։